ՌԴ-ում ավելի քան 30 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել
Բաշկորտոստանում մայրուղու վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավելի քան 30 ավտոմեքենայի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է հանրապետության դատախազության մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր կեսօրին անբարենպաստ օդերևութաբանական պայմանների պատճառով Ուֆա-Օրենբուրգ ավտոճանապարհի 49-րդ կմ-ում գրանցվել է ավելի քան 30 ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար։
Դրա հետևանքով մեկ մարդ մահացել է, 5-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մեխանիկական վնասվածքներ են ստացել տրանսպորտային միջոցներ», - հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։