Հնդկաձավարի միասին՝ ինչու՞ է պետք սիրել այն
Սննդաբան Եկատերինա Միխայլենկոն RIA Novosti-ին տված հարցազրույցում պատմել է հնդկաձավարի օգտակար հատկությունների մասին։
Նրա խոսքով, հնդկաձավարն իր բաղադրությամբ եզակի և արժեքավոր մթերք է։ Նա նշել է, որ բոլոր հացահատիկներից հնդկաձավարը միակն է, որ պարունակում է բուսական սպիտակուցի մեծ քանակ: Բացի այդ, պարունակում է երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ցինկ:
Մասնագետը շեշտել է, որ հնդկաձավարը հարուստ է A, D, C, E վիտամիններով, ինչպես նաև B, P, PP խմբի վիտամիններով։ «Հնդկաձավարը գլյուտեն չպարունակող մթերք է, այս գործոնը հատկապես կարևոր է ցելյակիա հիվանդությամբ տառապող մարդկանց համար: Անկասկած, այն պետք է ներմուծվի ձեր սննդակարգում, սակայն դրա օգտագործումը պետք է ռացիոնալ լինի՝հաշվի առնելով բարձր կալորիականությունը։ Ուստի՝ նրանք, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ, պետք է չափավոր օգտագործեն հնդկաձավար»,- ասել է սննդաբանը։
Մինչդեռ էնդոկրինոլոգ և սննդաբան Տատյանա Բոչարովան զգուշացրել է հնդկաձավարի վտանգի մասին։ Նրա խոսքով, հնդկաձավարի շիլան հիպոալերգեն մթերք է, որը նախատեսված է բժշկական սեղանների համար և ներառված է ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների բուժման և կանխարգելման սննդակարգում: «Հնդկաձավարի նկատմամբ անհատական անհանդուրժողականությունը հազվադեպ երեւույթ է։
Խնդիրներ են առաջանում միայն հնդկաձավարի շիլա շատ ուտելու դեպքում. հնդկաձավարի մեջ պարունակվող բջջանյութը կարող է հանգեցնել փքվածության և գազերի առաջացման»,- նշել է մասնագետը։