Ճանապարհորդ կնոջ ուղեբեռում 3000 դոլարի նվերները փոխարինել են շան կերով եւ հին շապիկով
Եվրոպայից իր ուղեբեռում ավելի քան 3000 դոլար արժողությամբ նվերներով վերադարձող կինը պարզել է, որ դրանց պարունակությունն անհետացել է, իսկ փոխարենը շան կեր է գտնվել, գրում է The Associated Press-ը։
Պորտսմութի բնակչուհի Ջինա Շելդոնն իր պայուսակում նաեւ հին շապիկ եւ սափրվելու կրեմի սրվակ է գտել, նշում է WMUR-TV-ն։
«Այնտեղ կար կաշվե բաճկոն, որը գնել էի իմ 16-ամյա երեխայի համար»,- ասել է Շելդոնը: Ես գնել եմ այս շատ սիրունիկ կաշվե դրամապանակները՝ ձեռքի ժապավեններով, որպեսզի նվիրեմ տարբեր հարազատների եւ ընկերների»,- նշել է կինը:
Շելդոնի խոսքով՝ նա 11 օր անցկացրել է Իտալիայում, իսկ վերջերս տուն գնալիս գործերով մի քանի օրով կանգ է առել Փարիզում:
Շելդոնը իր թռիչքը պատվիրել է Delta Air Lines-ի միջոցով, սակայն որպես օպերատոր հանդես է եկել Air France-ը:
«Մենք ներողություն ենք խնդրում Air France 334 չվերթից հետո հաճախորդի հետ կատարված այս դեպքի համար: Մենք կապի մեջ ենք Air France-ի մեր գործընկերների եւ հաճախորդի հետ, որպեսզի լուծում գտնենք»,- ասվում է Delta Air Lines-ի հայտարարության մեջ: