Արքայանարինջը կարգավորում է ստամոքսի խանգարումները
Լավ արքայանարինջը պետք է ունենա 10 սմ․ տրամագիծ, լինի փափուկ՝ առանց շականակագույն կետերի եւ չոր տերեւներով։ Եթե գնել եք կիսահաս արքայանարինջ, ապա մի քանի օր պահեք սենյակային պայմաններում եւ այն կհասնի, ինչպես բանանը։ Արդեն հասած միրգը պահեք սառնարանում, իսկ չափից դուրս հասածը արժե բաժանեք կտորների եւ սառեցնեք սառցախցիկում, որը նույնպես կպահպանի արքայանարինջի օգտակար հատկությունները։
Արքայանարինջը օգտակար նյութերի պահեստ է, նրանում կա մեծ քանակությամբ A, C եւ F վիտամիններ, օրգանական թթուներ, սպիտակուցներ, ածխաջրեր, մագնեզիում, յոդ, կալցիում, կալիում, երկաթ, ֆոսֆոր։ Արքայանարինջը բնական հակաօքսիդանտ է եւ հիանալի կերպով մաքրում է մարմինը տոքսիններից։ Շնորհիվ իր միզամուղ ազդեցության, նա նաեւ դուրս է բերում աղը օրգանիզմից։ Իսկ վիտամինների շնորհիվ, ամրապնդում է բոլոր արյունատար անոթները, ուստի դրա օգտագործումը խորհուրդ է տրվում նաեւ երիկամների վարիկոզ լայնացման դեպքում։
Իր կազմի մեջ մտնող շաքարի, գլյուկոզայի եւ ֆրուկտոզայի շնորհիվ, կարգավորում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արյան ճնշումը, ինչպես նաեւ կանխում հիպերտոնիկ հիվանդությունները։
Այս մրգի կազմում առկա է մեծ քանակությամբ պեկտին, դրա համար արքայանարինջը խորհուրդ է տրվում ուտել մարսողության կարգավորման համար։ Դիետիկ մանրաթելի օրվա անհրաժեշտ չափաբաժնի մեկ քառորդ մասը արդեն առկա է մեկ արքայանարինջի մեջ, որը երկար է մարսվում ստամոքսում, ինչի արդյունքում հագեցվածության զգացումը շատ երկար է պահպանվում։ Այդ պատճառով այս միրգը խորհուրդ է տրվում մարզիկներին, երեխաներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն։
Բժիշկները խորհուրդ են տալիս արքայանարինջ ուտել հատկապես ստամոքսի խանգարումների եւ բարձր թթվայնության դեպքում։ Շնորհիվ իր կազմում առկա մեծ քանակությամբ երկաթի, այս միրգը նշանակում են նաեւ սակավարյունության ժամանակ։ Իր հերթին մագնեզիումն էլ կանխում է երիկամներում քարերի առաջացումը, իսկ վիտամին A կարգավորում է տեսողությունը։
Այս մրգի պարբերաբար օգտագործումը կանխում է քաղցկեղածին բջիջների առաջացումը օրգանիզմում։ Բացի այդ, նրա կազմում առկա բետա-կարոտինը կանխում է թոքաբորբի եւ բրոնխիտի առաջացումը, իսկ յոդի եւ տարբեր վիտամինների առկայությունը օգտակար են վահանաձեւ գեղձի եւ մի շարք հիվանդությունների դեպքում։