Վալերի Լեոնտևից 500 հազար ռուբլի արժողությամբ ներքնազգեստ են գողացել
72-ամյա ռուս երգիչ և կոմպոզիտոր Վալերի Լեոնտևից 500 հազար ռուբլի ընդհանուր արժեքով ներքնազգեստ են գողացել: Տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել НТВ հեռուստաալիքի «Ты не поверишь!» հաղորդման լրագրողներին։ Հերթական թողարկման անոնսը հրապարակվել է հաղորդման Instagram-յան էջում:
Լրագրողները Վալերի Յակովլևիչին խնդրել են մեկնաբանել դեպքը։ Դատելով ամենից՝ նա փիլիսոփայորեն է վերաբերել գողությանը, և հանցագործությունը չի ազդել նրա ամանորյա տրամադրության վրա։
«Էլ ինչ հայտնի արտիստ, որից ոչինչ չեն գողացել», - ասել է Լեոնտևը։
Посмотреть эту публикацию в Instagram