Ռուսաստանում գրանցվել է «օմիկրոն» շտամով վարակման դեպքեր. Մուրաշկո
«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման դեպքեր են գրանցվել: Այս մասին դեկտեմբերի 25-ին, հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Նախարարը նշել է, որ Առողջապահության նախարարության փորձագետների հանձնաժողովը նոր տարբերակներ է մշակում կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամով վարակվածներին բուժելու համար:
Մուրաշկոն հավելեց, որ մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում համաճարակի և դրա տարածման դեմ պայքարելու համար: