Սարկավագի առաքելությունը 21-րդ դարում
Դեկտեմբերի 23-ին և 24-ին Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող սարկավագների երկօրյա հավաք:
Կեչառիս վանական համալիրում, երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի նախատոնակը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Կեչառիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի էր բերվել Սուրբ Ստեփանոսի մասունքակիր Աջը։
Ժամերգության ավարտին Կոտայքի թեմի առաջնորդարանում սարկավագներին ընդունեց Վեհափառ հայրապետը։