Որ մթերքները կարող են ընկճախտ առաջացնել
Սննդաբան Անաստասիա Տարասկոն անվանել է սննդամթերքներ, որոնք ուտելու դեպքում մարդկանց մոտ կարող է դեպրեսիա առաջանալ։ Лента պարբերականի փոխանցմամբ՝ սննդաբանը նշել է, որ դեպրեսիայի(ընկճախտ) և ճարպակալման զարգացման ռիսկը նվազեցնելու համար արժե որոշակի սահմանափակումներ դնել սննդի վրա։
Մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել հեշտությամբ մարսվող ածխաջրերի մեծ պարունակությամբ մթերքներ օգտագործելուց։ Դրանց շարքին են դասվում, ի թիվս այլոց, տարբեր հացաբուլկեղենը և հրուշակեղենը։
Ըստ բժշկի՝ երբ դրանք հայտնվում են մարդու օրգանիզմում, սկսվում է արյան կտրուկ հագեցվածություն, որից հետո այդ նյութերը նաև կտրուկ հեռանում են օրգանիզմից, ինչի պատճառով առաջանում են տրամադրության տատանումներ, թեթև դեպրեսիա, ինչպես նաև ևս մի բան ուտելու ցանկություն։
«Սա հանգեցնում է բոլորին հայտնի հետևանքների՝ ավելորդ քաշի, իսկ դեպրեսիան ոչ մի տեղ չի հեռանում, այլ ավելի է խորանում։ Հարստացրե՛ք ձեր սննդակարգը տրիպտոֆան պարունակող մթերքներով և ստացեք հիանալի արդյունք»,- եզրափակել է բժիշկը։
Տրիպտոֆանի աղբյուր հանդիսացող սննդամթերքներից են հնդկահավի և հավի միսը, դդմի սերմերը, քունջութը, ձուկը, ձուն, կաթը և կաթնամթերքը, սև շոկոլադը և այլն։