COVID-19-ի ավելի քան 100 000 դեպք՝ մեկ օրում․ նոր հակառեկորդ Ֆրանսիայում
Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման գրեթե 105 հազար դեպք են հայտնաբերвել, ինչը հակառեկորդ է դարձել համաճարակի սկսվելուց ի վեր: Այս մասին շաբաթ հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարարությանը կից Հանրային առողջապահության ազգային գործակալությունը։
«Դեկտեմբերի 25-ի դրությամբ [մեկ օրում հայտնաբերվել է] 104 611 հաստատված նոր դեպք», – նշվում է հաղորդագրության մեջ:
Կորոնավիրուսի տարածման ռեկորդային տեմպերը Ֆրանսիայում նշվում են արդեն մի քանի օր անընդմեջ։ Այսպես, նախորդ հակառեկորդը գրանցվել է ուրբաթ օրը, երբ մեկ օրում երկրում գրանցվել է վարակման ավելի քան 94 հազար դեպք, մեկ օր առաջ իշխանությունները հայտնել էին վարակվածության 91,6 հազար դեպքերի հայտնաբերման մասին։