BTS խմբի մի քանի անդամներ ԱՄՆ շրջագայությունից հետո վարակվել են COVID-19-ով
Հարավկորեական K-pop BTS խմբի երեք անդամներ ԱՄՆ շրջագայությունից հետո վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով նրանց կառավարող Big Hit Music ընկերությանը։
Մասնավորապես, կորոնավիրուսով են վարակվել ռեփեր RM-ը, վոկալիստ Կիմ Սոկչինը, ինչպես նաև երգահան և ռեփեր Սյուգին։ Ընդ որում, երեքն էլ օգոստոսին անցել են պատվաստումների երկրորդ փուլը։
Նշվում է, որ RM-ի մոտ հիվանդությունն առանց սիմպտոմների է անցնում: