Իրանը 15 օրով փակում է հարևան երկրների հետ ցամաքային սահմանը
Իրանի իշխանությունները 15 օրով փակում են հարևան երկրների հետ ցամաքային սահմանը՝ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման սպառնալիքի պատճառով։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի մաքսային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լատիֆին։
Պաշտոնյան հստակեցրել է, որ խոսքը Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի և Հայաստանի նկատմամբ սահմանափակումների մասին է:
Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը գրանցվել է դեկտեմբերի 19-ին։