Կալիֆոռնիայում շնաձկան հարձակումից սերֆերը մահացել է
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մորո Բեյ քաղաքում շնաձկան հարձակման պատճառով մահացել է սերֆեր, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով նավահանգստային վարչությանը։
Վարչության հայտարարության մեջ նշված է, որ տղամարդուն գտել են լողափին՝ անգիտակից վիճակում:
Չնայած դեպքից հետո Մորո Բեյի լողափերը չեն փակվել, հանգստացողներին արգելվել է առաջիկա օրերին ջուրը մտնել։