Մեծ Բրիտանիայի թագուհին պատմել է ամուսնու մահից հետո ունեցած իր ապրումների մասին
ՏեսանյութերՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը սուրբծննդյան ուղերձ է հղել ժողովրդին, որում պատմել է ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահից հետո ունեցած ապրումների մասին։
«Չնայած շատերի համար Սուրբ Ծնունդը մեծ երջանկության և զվարճանքի ժամանակ է, նրանց համար, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, դա կարող է ծանր տոն լինել: Այս տարի հատկապես հասկանում եմ, թե ինչու։ Այնուամենայնիվ, իմ սիրելի Ֆիլիպի մահից հետո մի քանի ամիս ես մխիթարվում էի ջերմ ուղերձներով երկրի բոլոր անկյուններից և աշխարհի տարբեր ծայրերից, որոնցում երախտագիտություն էր հայտնվում այն բաների համար, որ նա արել է», - կիսվել է Եղիսաբեթ Երկրորդը:
Նա նշել է, որ իր ամուսինն ուներ ծառայության զգացում, ինտելեկտուալ հետաքրքրասիրություն և ցանկացած իրավիճակից «բոլոր ուրախությունները քամելու» ունակություն:
Թագուհին ընդգծել է ընտանեկան ավանդույթների պահպանման կարևորությունը և նշել, որ չնայած կորստին, ինքը և ընտանիքի մյուս անդամներն, ամեն դեպքում, այս տարի կկարողանան ուրախություն զգալ Սուրբ Ծննդից՝ մեծահասակ երեխաների աչքերով տոնի կախարդանքը նորովի տեսնելու հնարավորության շնորհիվ։
Եղիսաբեթ 2-րդի խոսքով` ինքը նոր տարում կունենա պլատինե հոբելյան, որը, ինչպես հույս ունի միապետը, մարդկանց հնարավորություն կտա վայելել «համախմբվածության զգացումը» և վստահորեն նայել ապագային: