ԵՄ-ում ապաստան տրամադրելու մասին միջնորդությունների թիվն աճել է 15 տոկոսով
Գերմանիայում զգալիորեն աճում է քաղաքական ապաստան տրամադրելու մասին միջնորդությունների թիվը։ Այս տարվա առաջին 9 ամիսներին ներկայացվել է 100 240 նման միջնորդություն՝ 33 տոկոսով ավելի, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում, հաղորդում է Funke մեդիախումբը՝ հղում անելով Eurostat-ին։
Գերմանիային բաժին է ընկնում Եվրամիությունում ներկայացված հայտերի 28,4 տոկոսը, այսինքն՝ ավելի շատ, քան ԵՄ ցանկացած այլ երկիր։ 2020 թվականին այս ցուցանիշը մեկ քառորդից պակաս էր՝ 24,3 տոկոս, գրում է Deutsche Welle-ն։
Ընդհանուր առմամբ Եվրամիությունում 2021 թվականի 9 ամիսների ընթացքում ապաստան տրամադրելու մասին միջնորդությունների թիվն աճել է 15 տոկոսով՝ մինչեւ 355 955: Բացի Գերմանիայից՝ ապաստան հայցողները հաճախ ձգտում են մեկնել Ֆրանսիա (73 255 դիմում, աճը՝ 20 տոկոս), Իսպանիա (39 755 դիմում, 11 տոկոս աճ) եւ Իտալիա (28 645 դիմում, 8 տոկոս աճ)։
ԵՄ-ում ամենից հաճախ ապաստան են խնդրում Աֆղանստանից փախստականները։