«Թաքնված տաղանդ»․ Քեյթ Միդլթոնը Սուրբ Ծնունդին հուզել է բրիտանացիներին (Տեսանյութ)
Քեյթ Միդլթոնը պարծեցել է թաքնված տաղանդով։ Դքսուհին սուրբծննդյան համերգի ժամանակ դաշնամուր է նվագել։
Մեծ Բրիտանիայի արքայազնի կինը մանկուց զբաղվել է երաժշտությամբ, իսկ հետո լոքդաունի ժամանակ վերադարձել է մոռացված տարերքին։ Հայտնի երգիչ Թոմ Ուոքերի հետ հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ աշնանը, Քեթրինի մտքով անցել է առաջին անգամ հրապարակավ ելույթ ունենալ։
Երաժիշտը անհավանական հպարտ էր Քեմբրիջի դքսուհու այդ ընտրությամբ։ «Նման փորձ լինում է կյանքում միայն մեկ անգամ։ Ես կարծում եմ, որ մենք երկուսս էլ նկատելիորեն նյարդայնանում էինք՝ վախենալով, որ ամեն ինչ ըստ պլանի չի ընթանա, բայց Քեթրինը բացարձակ ցնցող էր», — վստահեցրել է Թոմը։ Նրան զարմացրել է, որ դքսուհին ժամանակ է գտել անձամբ շնորհակալություն հայտնելու ելույթի բոլոր մասնակիցներին։
Քեթրինը նվագակցել է երգչին «Միասին Սուրբ Ծնունդին» տոնական հեռուստատեսային համերգի ժամանակ, որն անցկացվել է Վեսթմինսթերյան աբբայությունում։ Արքայազն Ուիլյամի կինը «խաղադրույք է կատարել» ավանդական սուրբծննդյան գույնի վրա. նա ներկայացել է իր ամենասիրելի ապրանքանիշերից մեկի՝ Catherine Walker-ի ալ կարմիր վերարկուով:
Դքսուհու ելույթը ֆուրոր է առաջացրել։ Քչերն էին սպասում, որ բազմազավակ մայրը երաժշտական ունակություններ ունի։ «Դա պարզապես անհավանական է, նա լավագույնն է», «Քեկթը չի դադարում զարմացնել», «Աստված իմ, Քեյթը դաշնամուր է նվագում։ Դա շատ էմոցիոնալ էր», «Ապագա թագուհուն արժանի տաղանդ», «Աներեւակայելի հուզիչ նվեր է Սուրբ Ծնունդին։ Ես արտասվել եմ», «Քեյթը հաստատ կատարյալ թագուհի կդառնա։ Նա շատ տաղանդավոր է», — համացանցում քննարկում են օգտատերերը։