Ռուսաստանում իրականացվել է «Ցիրկոն» հիպերձայնային համակարգի համազարկային արձակումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է «Ցիրկոն» հիպերձայնային համակարգի համազարկային արձակման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր գիշերը, ավելի ճիշտ՝ առավոտյան, իրականացվել է «Ցիրկոն» հիպերձայնային համակարգի համազարկային արձակումը։ Սա մեր նորագույն հրթիռն է, որն աշխատում է եւ՛ ծովում, եւ՛ ցամաքում։ Փորձարկումը հաջող է ընթացել, անթերի»,-ասել է Պուտինը Պետխորհրդի եւ Գիտության եւ կրթության հարցերով խորհրդի համատեղ նիստում։
Նրա խոսքով՝ սա մեծ իրադարձություն է երկրի կյանքում եւ քայլ դեպի անվտանգության ու պաշտպանունակության բարձրացում։
«Ցիրկոն» հրթիռներն ունակ են զարգացնել մինչեւ ինը Մախ արագություն, հայտարարված հեռահարությունը հազար կիլոմետրից ավելի է։