Netflix-ում թողարկված դի Կապրիոյի մասնակցությամբ նոր ֆիլմը քննադատել են անփութության և պարզության համար
Netflix սթրիմինգային ծառայությունում թողարկված «Մի նայիր վերեւ» կատակերգությունը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Լեոնարդո դի Կապրիոն եւ Ջենիֆեր Լոուրենսը, ցածր վարկանիշ է ստացել Rotten Tomatoes գրախոսությունների հավաքման կայքում։
Ադամ Մաքքեյի ֆիլմին առայժմ «թարմության» 55%-ն են ներկայացրել։ Այն ֆիլմն է հաջողված համարվում, որը հավաքում է ավելի քան 60%, այսինքն, դրական գրախոսությունների քանակը պետք է զգալիորեն գերազանցի կեսը:
The Wall Street Journal-ից Ջո Մորգենշտերնը գրել է, որ ֆիլմի հետաքրքիր գաղափարը «կորչում է անփույթ, անկանոն ներկայացման մեջ, որը գրեթե բոլորին դարձնում է անգործ, պարզեցնում է այն ամենը, ինչին դիպչում է՝ դառնալով փնթփնթոցի մաս, որը ծաղրի է ենթարկվում»։
Sydney Morning Herald-ի Սանդրա Հոլն ափսոսում է, որ սեւ հումորի բոլոր ասպեկտները, որոնք ֆիլմի հիմքն են, այդպես էլ անիրագործելի են մնում: «Ես միշտ ցանկացել եմ, որ ֆիլմը հայտնվի Արմանդո Իանուչի («Ստալինի մահը», «Փոխնախագահը»), երգիծաբանի ձեռքում, ով ունի բոլոր տաղանդները, որպեսզի ամեն ինչ ստացվի», - գրել է նա: