«Իսկ մենք կշարունակենք ժպտալ»․ Անանհիտ Սիմոնյան (Տեսանյութ)
Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն ընտանեկան նոր հոլովակ է հրապարակել, որում պատկերված է իր եւ երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի որդու՝ Արմանի հետ։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում մայր եւ որդի ջերմ գրկախառնված վալս են պարում։ Անահիտը ձմեռային կերպարում է։ Կրում է սեւ լեգինսներ, կանաչ երանգի բլուզ, նույն գույնի փքաբաճկոն, ոճային երկարաճիտներ։ Նա արձակել է մազերը, ընտրել մեղմ շպար։ «Իսկ մենք շարունակում ենք ժպտալ», - գրել է Անահիտը։
Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք էր ընդունել ավտոմեքենայում։ Նա կրում էր հովազային պրինտով, կարմիր երանգի զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, արտահայտիչ շպարով էր։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։
Տեսանյութը՝ այստեղ: