Ամիր-Աբդոլլահիյան. Իրանն ու Ադրբեջանն ուրվագծել են ճանապարհային քարտեզ՝ կապերն էլ ավելի ամրապնդելու համար
Իրանն ու Ադրբեջանն ուրվագծել են ճանապարհային քարտեզ՝ կապերն էլ ավելի ամրապնդելու համար։ Այս մասին Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը։
«Բաքու կատարած մեր պաշտոնական այցի ընթացքում մենք պայմանավորվեցինք բացել նոր գլուխ»,-Բաքու կատարած այցից հետո գրել է նա։
Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ խորհրդարանի խոսնակի հետ «ուրվագծել են կապերի հետագա ամրապնդման համար ճանապարհային քարտեզը»։
«Մենք շարունակում ենք առաջնահերթություն տալ մեր հարեւաններին»,-եզրափակել է նա: