«Հայկս յուրահատուկ երեխա է․․․ շնորհակալ եմ Տիրոջը, որ քո մաման եմ»․ Անահիտ Կիրակոսյանի հուզիչ շնորհավորանքը որդուն
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել որոնցում պատկերված է որդու՝ Հայկի հետ, ում ծննդյան օրն է այսօր։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերին կից երիտասարդ մայրիկը հուզիչ գրառում է կատարել․
«Ես չգիտեմ թե ինչպես բացատրեմ հուզմունքիս աստիճանը ... 9 տարի առաջ դու աշխարհ եկար...իմ որդի․․․ իմ պատկեր․․․ իմ ամն ինչ․․․
Հայկս, իրոք, յուրահատուկ երեխա է։ Ոչ առաջադիմությամբ, ոչ յուրահատուկ հաջողություններով, ոչ էլ մեդալներով․․․ Հայկս յուրահատուկ է իր հասկացողությամբ, իր անսահման բարությամբ, իր անսահման սիրով հայրենիքի ու բնության նկատմամբ......
Չի եղել մի դեպք, որ կոնֆետ ցանկանա ու չբաժանի հավասար 4 մասի, տղա ով նրբանկատ է ծնողի հանդեպ, 9 տարեկանում ինձ համար սուրճ է պատրաստում եւ զգում, երբ տրամադրության անկում ունեմ ... Ասպետ է իր վարվեցողությամբ, զիջողականությամբ ու հարգելու մեծ կարողությամբ...լսող ու շուտ ըմբռնող... երկրորդ դասարան էր, երբ չէի ներկայացել ժողովին, ուսուցչուհուն ասել էր . «հասկացեք ՛ մայրիկիս, նա երիտասարդ տարիքում 4 բալիկ է մեծացնում, նրան շատ դժվար է հասցնել»։
Հայկ, ես շնորհակալ եմ Տիրոջը, որ քո մաման եմ ... որ դու այսքան ինքնուրույն ես, ամուր, ուժեղ ու դրա հետ մեկտեղ չես սիրում վիճել...
Շնորհավոր ծնունդդ, իմ Հայկ»։
Ավելի վաղ տեղադրված կադրերում Անահիտը պատկերված էր ամուսնու ու որդու հետ։ Նրանք կադրում ջերմ գրկախառնված էին։ Անահիտը մեկնաբանություններում նշել էր, որ մասնակցել էին ընտանիքի ընկերոջ փոքրիկի մկրտությանը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել դերասանուհուն ու նրա ընտանիքին․ «Սիրով ընտանիք»։