«Նա երջանիկ է»․ Քիմ Քարդաշյանը երեխաներին ծանոթացրել է նոր սիրեցյալի հետ
Քիմ Քարդաշյանը Փիթ Դեւիդսոնին ներկայացրել է երեխաներին։ Աստղի խոսքով՝ երեխաները հիացած են 28-ամյա երգիծաբանով եւ արդեն սիրել են նրա հետ ժամանցը։
Քիմի եւ Փիթի հարաբերությունները նոր մակարդակի են հասել։ Նորթը, Սեյնթը, Չիկագոն եւ Փսալմը ծանոթացել են Դեւիդսոնի հետ։ «Երեխաները նրան պարզապես պաշտում են։ Նրանք հիանալի ժամանակ անցկացրին Փիթի հետ։ Նա կարողանում է լեզու գտնել երեխաների հետ», - պատմել է կատարկեգուի ընկերը։
Քարդաշյանը Դեւիդսոնին երեխաներին ներկայացրել է որպես «իր ընկեր»։ Քիմը հիացել է, երբ տղամարդը փորձել է ուրախացնել ու ծիծաղեցնել փոքրիկներին, ինչպես դա անում է բոլորի հետ, ում հանդիպում է։ «Նա գնահատել է, որ Փիթը չի փորձել դուր գալ երեխաներին, դա ինքնաբերաբար է ստացվել։ Նա երջանիկ է», - հավելել է Hollywood Life պարբերականի ինսայդերը։
Ավելի վաղ Քիմը Փիթին ծանոթացրել էր մոր՝ Քրիս Ջեների հետ։ Կատակերգուն իր 28-րդ ծննդյան տարեդարձը դիմավորել է սիրելիի ընտանիքի հետ։ Իսկ հանգստյան օրերին Փիթը Քիմին ծանոթացրել է իր մոր հետ։ Նա հիացած է Քարդաշյանով, որը հիացրել է իր արտաքին եւ ներքին գեղեցկությամբ։