Ադրբեջանը հատուկջոկատայիններ կտեղակայի Ղարաբաղի Հադրութի շրջանում
Ադրբեջանը հատուկջոկատայիններ կտեղակայի Ղարաբաղի Հադրութի շրջանում։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով այդ շրջանում զորամասի բացման ժամանակ։
«Մեզ համար նորամուծություն է «կոմմանդո» բրիգադների ստեղծումը։ Ադրբեջանում ստեղծվում են նմանատիպ շտա բրիգադներ, որոնք կարող են կատարել ցանկացած մարտական խնդիր։ Սա էապես կբարձրացնի մեր բանակի հզորությունը»,-ասել է նա։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ալիեւը նշել է, որ «պատերազմից հետո Ադրբեջանը չի դադարեցրել բանակաշինությունը եւ չի կրճատել բանակի ծախսերը, այլ, հակառակը, ավելացրել է»։
«Իրականացվում են պատերազմից հետո կնքված նոր պայմանագրերը, որոնց հիման վրա ներկրվում է ամենաժամանակակից զենք եւ տեխնիկա»,-ասել է նա։
Նա նշել է, որ ռազմական տեխնիկայի գնումը, ռազմական ծախսերի ավելացումը, ինչպես նաեւ զինծառայողների աշխատավարձերի ավելացումը վկայում են այն մասին, որ «չնայած պատերազմի ավարտին՝ բանակաշինության գործընթացը չի դադարեցվի»։