«Մենք անցնում ենք այն ամենի միջով, ինչը կարող ենք հանդուրժել». Իվետա Մուկուչյան (լուսանկարներ)
Երգչուհի Իվետա Մուկուչյանն Ինստագրամի իր էջում կիսվել է նոր լուսանկարներով և կից գրառմամբ կիսվել իր մտքերով:
«Այսօրվա մտքերից... Վայելեք և ընտրեք լինել այնպիսին, ինչպիսի Դուք կաք
Մենք անցնում ենք այն ամենի միջով, ինչը կարող ենք հանդուրժել, որպեսզի հասկանանք, թե ով ենք իրականում:
Մենք բոլորս ունենք առաքելություն այս կյանքում, և գլխավոր առաքելությունը հենց այդ առաքելությունը գտնելն է:
Բնազդը մեզ առաջնորդում է դեպի ավելի մեծ արարքներ, քանի որ մենք նույնիսկ չգիտենք, թե մենք՝ մարդիկ, ինչ կարող ենք թողնել այս աշխարհում, եթե ընտրություն կատարենք հիմնված ոչ թե վախի, այլ՝ սիրո:
Վախը մեզանից շատերին տանում է դեպի «ՀԻՄԱ»՝ ողողելով այն նարցիսիզմով և փոքր բաներով:
Մենք կարծում ենք, որ մենք այն ամենն ենք, ինչ ունենք, այն դեպքում, որ կարող ենք ավելի մեծ լինել, քան երևակայությունը կարող է մեզ տանել:
Մենք ստեղծում ենք փորձ մեր հոգու համար այնպես, ինչպես մայրիկը փաթեթավորում է երեխայի պայուսակը դպրոց գնալու համար: Մահանալուց հետո մեր հոգին կվերցնի այն ամբողջ փորձը, որը տվել ենք իրեն, կգտնի մեկ այլ մարմին և ամբողջ կյանքն անցնելով կմոտենա Աստծուն՝ մինչև որ ինքը կդառնա Աստված:
ԶԳՈՒՇԱՑԵՔ միայն ձեզ համար ստեղծված նշաններից…»,-գրել է երգչուհին: