Շվարցենեգերը բնակարան է նվիրել ամերիկացի անօթևաններին
Ամերիկացի դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվեր է արել Լոս Անջելեսում անօթևան մարդկանց համար։ Հոլիվուդյան աստղերն իրենց գումարով 25 փոքրիկ տուն են կառուցել անօթեւան վետերանների համար։ Այս մասին Շվարցենեգերը հայտնել է իր Instagram-ում։
«Տերմինատորի» գլխավոր հերոսն անձամբ է այցելել իր հաշվին կառուցված բնակելի թաղամաս։ «Հրաշալի էր ժամանակ անցկացնել մեր հերոսների հետ և ողջունել նրանց իրենց նոր տներում»,- գրել է Շվարցենեգերը սոցցանցում կատարած գրառման մեջ։