ԱՄՆ-ն աշխատանքից ազատել է 169 ծովային հետեւակի՝ COVID-19-ի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառով
ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսը կարող է աշխատանքից հեռացնել մինչեւ 8000 ծովային հետեւակի՝ COVID-19-ի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառով, հայտնում է Newsweek-ը։
Կորպուսն արդեն ազատել է 169 զինվորականի, այդ թվում՝ 66-ին՝ անցած շաբաթ։ Ծովային հետեւակները պետք է ամբողջությամբ պատվաստվեին մինչեւ նոյեմբերի 28-ը կամ դիմեին պատվաստումից ազատվելու համար բժշկական ցուցումներով կամ կրոնական նկատառումներով։