Մանչեսթեր Սիթին պատրաստվում է ֆուտբոլիստների վաճառել՝ Հոլանդին ձեռք բերելու համար
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» լրջորեն նախապատրաստվում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերին: Անգլիացիները ցանկանում են բաժանվել մի քանի ֆուտբոլիստից, որպեսզի իրենց թույլ տան նորվեգացի հարձակվողի տեղափոխությունը: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը:
Մոտ ժամանակներս «Մանչեսթեր Սիթին» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսին կվաճառի «Բարսելոնային»՝ նրա համար մոտ 53 մլն եվրո ստանալով: Անգլիական ակումբը նախատեսում է բաժանվել նաև պաշտպաններ Պեդրո Պորոյից (հիմա վարձակալությամբ հանդես է գալիս «Սպորտինգում»), Կոյ Իտակուրայից («Շալկե») և Մորգան Ռոջերսից («Բորնմուտ»):
21-ամյա Հոլանդն ընթացիկ մրցաշրջանում գերմանական Բունդեսլիգայի 11 խաղում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նորվեգացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2024 թվականին: