Թոշակառու կնոջ դրամապանակը գողացողին ոստիկանները հայտնաբերել են
Դեկտեմբերի 15-ին Երևանի բնակիչ մի թոշակառու ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ Սեբաստիայի փողոցում նստել է երթուղային միկրոավտոբուս, որտեղ պայուսակից գողացել են դրամապանակը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները կատարվածի մասին Մալաթիայի գործընկերներից տեղեկանալուն պես գործի անցան։ Շուտով նրանց տեսադաշտում հայտնվեց կասկածվողը, որը Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի բնակիչ է, 51 տարեկան։
Տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թոշակառու կնոջ դրամապանակը՝ փողով: