Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությունը (ուղիղ)
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, տեղի է ունենում ՀՀ ազգային հերոս, քաղաքական պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությունը։
Ռիմա Դեմիրճյանը 88 տարեկան էր։ Վերջին տարիներին նա «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրենն էր։ Դրանից առաջ Ռիմա Դեմիրճյանը երկար տարիներ դասախոսել է պոլիտեխնիկական համալսարանում։
Կարեն եւ Ռիմա Դեմիրճյաններն ունեն 2 որդի` Ստեփան Դեմիրճյանը եւ Սամվել Դեմիրճյանը։