Կրեմլ. ԱՄՆ-ն կարող է խորհրդակցել Անկարայի հետ՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ
ԱՄՆ-ն կարող է Անկարայի հետ խորհրդակցել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է եւ ամերիկացիների դաշնակիցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դժվարությունները Մոսկվայի եւ Կիեւի միջեւ չեն, դժվարություններ կան Ամերիկայի, Մոսկվայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ։ Իսկ Թուրքիան այս դեպքում ՆԱՏՕ-ի երկիր է։ Ամենայն հավանականությամբ, ամերիկացիները կխորհրդակցեն նաեւ Թուրքիայի հետ։ Չէ որ դրանք Միացյալ Նահանգների դաշնակիցն են»,- ասել է Պեսկովը։