Թուրքիան սկսել է բուժհաստատություններ ուղարկել տեղական Turkovac պատվաստանյութը
Թուրքիայի Ուրֆա քաղաքում տեղակայված լաբորատորիայում արտադրվող տեղական Turkovac պատվաստանյութի առաջին խմբաքանակները առաքվել են երկրի տարբեր նահանգների բուժհաստատություններ։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ Covid 19—ի դեմ մինչեւ նոր տարի արդեն տեղական պատվաստանյութով կպատվաստվեն քաղաքացիները։