ԱԺ նախագահի ընկերության չափանիշները
<<Քաղաքապետերը գալիս և գնում են, դա մշտական ընթացք է, իսկ համայն հայության մայրաքաղաք Երևանը մնում է, ուստի մենք բոլորս պետք է ծառայենք մեր մայրաքաղաքին>>,- այս տողերով է հրաժեշտ տվել իր պաշտոնին արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառումը, որով նա երեկ պատասխանել է հեռացող քաղաքապետ Հայկ Մարությանին, շոկային էր ոչ միայն իր բովանդակությամբ ու բառապաշարով, այլև այն պատճառով, որ Ալեն Սիմոնյանը բազմիցս հայտարարել էր, որ Մարությանը իր ընկերն է, ու մի քանի անգամ հրապարակավ պաշտպանել է նրան քննադատներից:
Մարությանը միակ ընկերը չէ, որը ՔՊ շարքերը լքելուց հետո հայտնվել է Սիմոնյանի թիրախում:
ԱԺ նախագահի ընկերության չափանիշները՝ News.am-ի լրատվական թողարկման ռեպորտաժից մի հատվածում: