Պելեն քիմիաթերապիայից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպոին Պելեն քիմիաթերապիայից հետո դուրս է գրվել հիվանդանոցից Սան Պաուլուում, հաղորդում է Sky Sports-ը։
Նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 8-ին բուժման հերթական փուլն անցնելու համար։
81-ամյա Պելեն այս տարվա սեպտեմբերի 6-ին ենթարկվել էր հաստ աղիքի քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատության։ Բուժումը դեռ չի ավարտվել։