Թուրքիայում ընդդիմադիր դաշինքն առաջ է անցնում իշխող դաշինքից. սոցհարցում
Թուրքական «ORC» սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված վերջին սոցհարցումը հետաքրքիր արդյունքներ է արձանագրել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը 30.3%-ով շարունակում է առաջատար մնալ: ԱԶԿ-ին վարկանիշով մոտ է 2-րդ տեղում հայտնված գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ), փոխանցում է Ermenihaber-ը։
Սակայն այլ է ստացվում պատկերը, երբ համեմատվում են այս երկու ուժերի կազմած դաշինքների վարկանիշները: ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակաից «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP-ԱՇԿ) պատրաստվում է իր ձայնը տալ հարցվածների 8.8%-ը, իսկ ԺՀԿ-ի խորհրդարանական դաշնակից ազգայնական «Լավ» (İP-ԼԿ) կուսակցությանը վստահության քվե կտա հարցվածների 15.9%-ը: Այսպիսով իշխանական ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքը ձայները կազմել են ընդհանուր 39.1%, իսկ ընդդիմադիր ԺՀԿ-ի ու ԼԿ-ի կազմած «Ազգ» դաշինքի ձայները կազմել են 41.4%:
Հարցումներից պարզ է դարձել, որ նվազել է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) վարկանիշը՝8.1%: Վերջինս միայնակ չի կարողանում հաղթահարել Թուրքիայիում խորհրդարան անցնելու համար նախատեսված 10%-անոց շեմը:
Ավելացնենք, որ սոցհարցումը կատարած «ORC» ընկերության՝ Թուրքիայում տեղի ունեցած նախորդ համապետական ընտրություններից առաջ կատարած հարցումների տվյալները ամենամոտն են եղել ընտրությունների արդյունքներին: