Քարդաշյանի մայրը և Քանյեին հրավիրել է սուրբծննդյան երեկույթին
Ամերիկացի հեռուստաաստղ Քրիս Ջենները՝ Քիմ Քարդաշյանի մայրը, Փիթ Դեւիդսոնին եւ Քանյե Ուեսթին սուրբծննդյան երեկույթի է հրավիրել, The Sun-ին հայտնել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։
Ինսայդերի խոսքով՝ Քրիսն արդեն իսկ հրավիրել է Փիթին, սակայն որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Փիթը շատ է անհանգստանում։ Նա գիտի, որ Քիմի ընտանիքը շատ է սիրում Քանյեին եւ դեռ ապրումներ ունի Քիմի ու նրա բաժանվելու պատճառով։
Ի դեպ, լուրերն այն մասին, որ Քիմն ու Փիթը հանդիպում են, տարածվել են նոյեմբերին, երբ նրանց Հելոուինին զվարճանքների այգում նկատել էին ձեռք ձեռքի բռնած։
Իսկ վերջերս հայտնի է դարձել, որ Քիմը դատարան պատոնական դիմում է ներկայացրել ամուսնալուծության մասին։