Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը տարեսզբին կստանձնի իր պարտականությունները
Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջեֆ Ֆլեյքին հունվարի 7-ից կստանձնի իր պարտականությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավատարմագրեր հանձնելուց հետո: Ֆլեյքի թեկնածությունն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Սենատը միաձայն հաստատել էր նրա առաջադրումը: Հաղորդում է Ermenihaber. am-ը։
Ֆլեյքը նախկին սենատոր է և 2013-2019 թվականներին ԱՄՆ խորհրդարանի վերին պալատում ներկայացրել է Արիզոնա նահանգը, ավելի վաղ՝ 2001-ից ի վեր կոնգրեսական էր Ներկայացուցիչների պալատում։
Թուրքական աղբյուրը նշում է, որ Ֆլեյքի պաշտոնավարումն համընկնելու է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամենալարված շրջաններից մեկին։
ՆԱՏՕ-ում երկու դաշնակից պետություններն այժմ հակասություններ ունեն Սիրիայում, բացի այդ էլ Վաշինգտոնն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում այն բանից հետո, երբ Թուրքիան ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր է գնել։