«Տոտենհեմ»-«Վեստ Հեմ» հանդիպումից առաջ տեղի է ունեցել ֆանատների բախում. կան վիրավորներ
Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Տոտենհեմ» – «Վեստ Հեմ» հանդիպումից առաջ տեղի է ունեցել ֆանատների բախում «Տոտենհեմի» ստադիոնի մոտ։
Ոստիկանության միջամտությունից հետո է միայն հնարավոր եղել դադարեցնել անկարգությունները։ Մի քանի մարդ վնասվածքներ են ստացել։
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» հաղթել էր 2։1 հաշվով և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Չելսիի» հետ։