Չինաստանը կդառնա աշխարհի թիվ մեկ տնտեսությունը. Պուտին
Չինաստանն անխուսափելիորեն կդառնա աշխարհի առաջին տնտեսությունը: Այդ մասին ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Պեկինին զսպելու փորձը սխալ քաղաքականություն է։ Սխալ է նաև տվյալ դեպքում սպորտն օգտագործել այսրոպեական քաղաքական ինչ-որ հարցեր լուծելու համար։ Նրանք չեն կարող զսպել Չինաստանի զարգացումը»,- նշել է ՌԴ նախագահը՝ նկատի ունենալով Արևմուտքին:
Պուտինը նշել է, որ Պեկինի Օլիմպիական խաղերի՝ ԱՄՆ-ի քաղաքական բոյկոտի պատճառը Չինաստանի զարգացումը զսպելու փորձն է: Նրա խոսքով՝ 35-50 տարի հետո Չինաստանն անխուսափելիորեն կդառնա աշխարհի առաջին տնտեսությունը բոլոր ցուցանիշներով: