Հայաստանում պատվաստվել է 1 591 809 քաղաքացի. 500 մարդ պատվաստվել է 3-րդ դեղաչափով. Ավանեսյան
Ընդհանուր առմամբ մենք իրականացրել ենք 1 591 809 պատվաստում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«920 850 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափը, եւ երկրորդ դեղաչափը ստացել է 670710 քաղաքացի: Երրորդ խթանիչ դեղաչափը եւս քաղաքացիներն ստանում են եւ արդեն 500 քաղաքացի ունենք, որ ստացել է երրորդ դեղաչափը»,-ասաց նա: