Էրդողան. Թուրքիան կարևորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Իսրայելի հետ երկխոսության վերսկսմանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այն գործողությունները, որոնք կձեռնարկվեն Պաղեստինի հարցում, այդ թվում, առաջին հերթին, Երուսաղեմը, կնպաստեն Իսրայելի անվտանգությանն ու կայունությանը նույնքան, որքան պաղեստինցիներին»,- ասել է Էրդողանը Թուրքիայի եւ հրեական համայնքի անդամների եւ Անկարայում իսլամական երկրների ռաբբիների դաշինքի հետ հանդիպման ժամանակ։
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի վարչակազմը հայտնել էր, որ Էրդողանն իր իսրայելցի գործընկեր Իցհակ Հերցոգի հետ հեռախոսազրույցում հանդես է եկել երկու երկրների միջեւ տարաձայնությունները նվազագույնի հասցնելու օգտին։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է նաեւ վարչապետ Նաֆթալի Բենեթի եւ Էրդողանի հեռախոսազրույցի մասին։ Նշվում էր, որ սա Իսրայելի վարչապետի եւ Թուրքիայի նախագահի առաջին շփումն է վերջին ութ տարվա ընթացքում։