Բեյոնսեն «Օսկարի» համար կպայքարի իր ամուսնու դեմ
Հրապարակվել են երաժիշտների անունները, որոնք կպայքարեն «Օսկարի» համար. պայքարն առավել ինտրիգային կլինի «Լավագույն երգ» անվանակարգում։
Հավակնորդների ցանկանում են Բեյոնսեն «Be Alive» երգով՝ գրված «Ռիչարդ արքան» ֆիլմի համար, Արիանա Գրանդեն «Just Look Up» երգով՝ «Մի նայեք վերեւ» ֆիլմի համար եւ Jay-Z-ն «Guns Go Bang» երգով՝ «Նրանք ընկնում են» վեստերնի համար։ 15 լավագույն երգերի ցանկանում հայտնվել են նաեւ Բիլի Այլիշի «No Time To Die» եւ Լին-Մանուել Միրանդայի «Dos Oruguitas» երգերը։
Լավագուն օրիգինալ սաունդթրեքի համար կպայքարեն Հանս Ցիմերն ու Ջոնի Գրինվուդը՝ համապատասխանաբար «Դյունա» եւ «Մահանալու ժամանակը չէ», ինչպես նաեւ «Սփենսեր» եւ «Շան իշխանությունը» ֆիլմերի համար, հայտնում է Karmapolitan պորտալը։