Ալ Պաչինոն նկարահանվել է Saint Laurent-ի նոր գովազդային արշավում
Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Ալ Պաչինոն դարձել է Saint Laurent-ի գարուն-ամառ 2022 սեզոնի հավաքածուի դեմքը։ Նրա մասնակցությամբ լուսանկարները հրապարակվել են ապրանքանիշի ինստագրամյան էջում։ Դերասանը կրում է գարուն-ամառ 2022 տղամարդկանց հավաքածուում ներառված կոստյումը։ Ալ Պաչինոն նման հագուստ կրել է «Կնքահայրը» եւ կուլտային դարձած այլ ֆիլմերում։
Սեւ-սպիտակ լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Դեւիդ Սիմսն է։ Նրա օբեյեկտիվում հայտնվել են Քենդալ Ջենները, Լիլա Մոսը, Ֆրենկ Օուշենը եւ այլ հայտնի աստղեր։ Բացի Ալ Պաչինոյից՝ Saint Laurent-ի գովազդային արշավում նկարահանվել է 65-ամյա մոդել եւ դերասանուհի Ջերի Հոլը։
Գրառումը՝ այստեղ: