Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք. մահացել է 16 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344126 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2516680 վերջին մեկ օրում` 6885 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5119 պացիենտ: Մեկ օրում նվազել է 182-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 329576 անձ` վերջին մեկ օրում 295 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 7936 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1495 է: