«Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի աստղ Բարբարա Բրիլսկան կոտրել է ողնաշարը
«Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի աստղը՝ դերասանուհի Բարբարա Բրիլսկան, կոտրել է ողնաշարը, հայտնում է PopCornNews-ը։
Դերասանուհին լրագրողներին հայտնել է, որ չի կարող հանդիպել նրանց հետ, քանի որ ի վիճակի չէ հանդիպել որեւէ մեկին։ Բաց այդ ՝ դերաասանուհին ձայնի հետ կապված խնդիր ունի։
«Ես հիվանդ եմ, ձայնս շատ վատն է։ Հարկավոր է սպասել։ Աղոթում եմ։ Եդ չեմ կարող նույնիսկ հանդիպել մարդկանց հետ։ Ողնաշարի կոտրվածք․․․ դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ է դա։ Երկար ժամանակ է պահանջվում վերականգնման եւ մնացյալի համար։ Ես լավ վիճակում չեմ՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Չգիտեմ, թե ինչ կլինի հետո»,- լրագրողներին հայտնել է Բրիլսկան։