Անգլիական լիգայի գավաթ․ Կիսաեզրափակիչի զույգերը
Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումներից հետո տեղի է ունեցել կիսաեզրափակիչի վիճակահանությունը։
«Արսենալ» - «Լիվերպուլ»
«Չելսի» - «Տոտենհեմ»
Առաջին հանդիպումները տեղի կունենան հունվարի 5-ին, պատասխան հանդիպումները՝ հունվարի 12-ին։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Արսենալը» պայքարից դուրս է թողել «Սանդերլենդին», «Չելսին»՝ «Բրենթֆորդին», «Տոտենհեմը»՝ «Վեստ Հեմին», «Լիվերպուլը»՝ «Լեսթեր Սիթիին»։