Բողոքի ակցիա Փարաքարում՝ երկու համայնքապետի երդմնակալությանն ընդառաջ (ուղիղ)
Փարաքար համայնքում իրավիճակը կրկին լարված է. այսօր համայնքապետի երդմնակալության օրն է, սակայն բանն այն է, որ միանգամից 2 անձ իրենց համարում են ընտրված համայնքապետ՝ Ապրելու երկիր կուսակցության եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։
Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Փարաքար համայնքում երեկ՝ դեկտեմբերի 21-ին, անցկացվեց նորընտիր ավագանու առաջին նիստը։ Սակայն նիստի արդյունքները դեռեւս չեն պարզել համայնքապետի անունը։
Նախ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածուն ընտրվել է 10 ձայնով, ինչն ըստ «Ապրելու երկրի» պարզաբանման, օրենքը թույլատրում է 40 %-ով ընտրել համայնքապետի համար առաջադրված միակ թեկնածուին։
Իսկ արդեն Դավիթ Մանուկյանը ընտրվել է 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է: