Բաքուն արձագանքել է Մհեր Գրիգորյանի հայտարարությանը և նոր պայման առաջ քաշել
Բաքուն արձագանքել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այսօրվա հայտարարությանը՝ Նախիջեւանով դեպի Իրան երկաթուղային կապի բացման նախապատրաստման վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եւ վերականգնման վերաբերյալ բանակցային գործընթացում Ադրբեջանի կառավարության դիրքորոշումն այն է, որ մինչեւ Աղբենդ-Մեղրի-Նախիջեւան նոր երկաթուղու շահագործման հանձնելը՝ խոսք անգամ լինել չի կարող Հայաստանի եւ Իրանի միջեւ Նախիջեւանի տարածքով հաղորդակցության վերականգնման, ինչպես նաեւ այլ ուղղություններով հաղորդակցությունների վերականգնման մասին։
«Ադրբեջանի կառավարությունը Մ.Գրիգորյանին իր դիրքորոշումը ներկայացրել է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի փոխվարչապետների մոսկովյան խորհրդակցությունների ձեւաչափով բանակցությունների ժամանակ»,- գրում է աղբյուրը։