Պենտագոնը հայտարարել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի ռազմական ղեկավարների բանակցությունների մասին
Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ ԶՈՒ միացյալ շտաբների պետ, գեներալ Մարկ Միլլին և ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույց են անցկացրել, ինչի մասին հայտնում է Պենտագոնը:
Նշվում է, որ զինվորականները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև հակամարտության ռիսկերի նվազեցման հարցեր։
Հաղորդագրության մեջ է, որ երկու առաջնորդները պայմանավորվել են չհրապարակել քննարկման մանրամասները: