ԱՄՆ ռազմական բժիշկները ստեղծել են պատվաստանյութ COVID-ի բոլոր շտամների դեմ
ԱՄՆ-ի ռազմական բժիշկները ստեղծել են Covid 19-ի նոր պատվաստանյութ, որը կարող է արդյունավետ պայքարել բոլոր եղած և ապագայում սպասվող շտամների դեմ։ Սրա մասին գրում է Defense One-ը՝ հղում անելով վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Կայվոն Մոջարադին։
ԱՄՆ բանակի ազգային ռազմաբժշկական հետազոտական կենտրոնի գիտնականները հայտարարել են Covid-19-ի բոլոր շտամների, այդ թվում նաև Omicron-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու մասին։
Դեղամիջոցն արդեն հաջողությամբ փորձարկել են կենդանիների վրա։ Փորձարկումների առաջին փուլն ավարտվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Նոր պատվաստանյութը կոչվում է SpFN և հիմնված է ֆերիտինի նանոմասնիկների վրա։
«Առաջին կլինիկական փորձարկումները ցույց տվեցին դրական արդյունքներ»,- ասել է Մոջարադը։