Մահացել է Beeline-ի հիմնադիր Դմիտրի Զիմինը
Մահացել է Beeline-ի հիմնադիր Դմիտրի Զիմինը, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա որդին՝ Բորիս Զիմինը։ Բջջային օպերատորի ստեղծողը 88 տարեկան էր։
Որդու խոսքով՝ գործարարը մահացել է Շվեյցարիայում։ Մահվան պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ վերջւն շրջանում Զիմինը ծանր հիվանդ էր։
Ավելի վաղ Զիմինը ներառվել էր Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշում՚ 2005 թվականին նրա կարողությունը գնահատվում էր 520 միլիոն դոլար։