Ձկնորսները գանգերով լի սպորտային պայուսակներ են գտել (լուսանկար)
Կալինինգրադի մարզում՝ Պրեգոլյա գետի ափին, երկու ձկնորսներ երկու սպորտային պայուսակ են հայտնաբերել՝ ներսում մարդկային գանգերով։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։
Տղամարդիկ դիմել են ոստիկանություն, Քննչական կոմիտեի Կալինինգրադի բաժանմունքում հետաքննություն է սկսվել, ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես գրում են լրագրողները, ամենայն հավանականությամբ ձկնորսների ձեռքում են հայտնվել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների աճյուններ, որոնցից ազատվել են զոհված մարտիկների գերեզմաններ փորողները: Նրանք գանգերը չէին կարող վաճառել, ուստի պարզապես դեն են նետել դրանք։
Ալիքը նշում է, որ գանգերից մեկը ներկված է եղել արծաթյա ներկով, մյուսը՝ թերթով փաթաթված, ևս չորսը եղել են կպչուն ժապավենով կապկպված։